Posted in Uncategorized

Ուսումնառության 5 տարիներ

Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան/Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։

Ես երկրորդ դասարանից եմ հաճախում Արևելյան/Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եկել եմ 181 դպրոցից։


• Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

Ամենից շատ կարևորում եմ ուսուցիչների, տնօրենի վերաբերմունքը աշակերտների նկատմամբ և դա երբեք չեմ մոռանա։

Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։

Կրթություն, սեր, ընկերություն, ջերմություն, համբերություն

3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Ես նրանց կասեմ, որ պետք է ավելի լավ սովորել 4-5րդ դասարաններում, լինել ավելի ուշադիր։

Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեության մասին Արևելյան/Հյուսիսային դպրոցում:

Իմ գործունեության մեջ առաջնահերթ մտնում է կրթությունը։ Ես Արևելյան/Հյուսիսային դպրոցում սովորում եմ այնպիսի բաներ, որոնք ինձ ամբողջ կյանքում պետք է գալու։ Նաև ձեռք եմ բերել ընկերներ, որոնց հետ դպրոցից դուրս շփվում եմ։

Posted in Uncategorized

Իմ սիրելի կենդանին։

Իմ սիրելի կենդանին առյուծն է։ Առյուծը համարվում է կենդանիների խորհրդանիշը և իր հզորությամբ տարբերվում է մնացած բոլոր կենդանիներից։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծները բավականին շատ ժամանակ են հատկացնում հանգստին՝ օրվա կտրվածքով շուրջ 20 ժամ։ Նրանք ի տարբերություն գայլերի ուժեղ են անհատականապես և կարող են գոյատևել մենակ։

Posted in Uncategorized

Բացիկը

1) Եղել են դեպքեր ,երբ որևէ մեկին չես վստահել։ այո

2) Ի՞նչ է վստահությունը։ Վստահությունը, երբ մարդու վրա ամբողջովին հույս ես դնում և հավատում ես։ Երբ կարողանում ես խոսել, պատմել ամեն ինչ և վստահ լինել, որ այդ մարդը միշտ կմնա կողքիդ։

Posted in Uncategorized

Համբարձում է, գարուն է

 Երաժշտություն

Համբարձում է, գարուն է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեր վիճակը սիրուն է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Էս գիշեր լուսը տեսա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Կայնել ես վարդի հովին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քամին տա ծոցիդ մովին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ամեն քեզի տեսնելիս,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

1. Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
4. Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
5. Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
6. Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
7. Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Posted in Uncategorized

Հեյ իմ նազան իմ նազան

 Երաժշտություն

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան

Posted in Uncategorized

Русский

Проверочная работа

Выполните задание:
I.Выберете близкие по смыслу слова (синонимы)1) Враг —

1.Лгун
2.Хвастун
3.Противник
4.Неприятель
5.Болтун
2)Смелый —    
1.Храбрый
2
. ччччч.
3.Добрый
4.Мудрый
5.Отважный
3)Смеяться —
1.Петь
2.Хихикать
3.Беседовать
4.Плакать
 5.Хохотать 
2. Подбери антоним к слову «говорить».
 беседовать

болтать
молчать
стоять
думать

3.Определите и выделите «лишнее» слово

1.Приятель, враг, товарищ

2.Огонь, дым, пламя

3.Алфавит, азбука, чистописание

4.Лошадь, конница, кавалерия

5.Шалун, тихоня, озорник

4. Замените выделенные слова в предложении синонимами 1.   Врач назначил больному уколы 2. Бушующая метель застилала тропы 3. Человек спрятался от  дождя под крышей здания. 
5. Замените повторяющиеся слова в тексте их синонимами. Нет более пугливогоживотного, чем заяц. Даже при слабом шуме он пугается и убегает. Лишь поздно вечером или ночью пугливый зайчик выходит из своего укрытия, а на рассвете прячется в каком-нибудь укромном уголке. У трусливогозайчика много врагов. На него охотятся голодный волк, хищный ястреб и охотник.

6. Найдите синонимы в пословицах 1.   Торопитесь – не торопитесь.

У меня много друзей и нет друзей. Оно льется из пустого в пустое.



7. В каком предложении есть антонимы?

1) Рана заживает, а рубец остаётся.
2) Пришлось долго, терпеливо ждать.
3) Метель метёт, и вьюга плачет.
4) Ученье в счастье украшает, а в несчастье утешает.

Posted in Uncategorized

Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ

Լրացնել բաց թողնված բառերը՝

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր  (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք  ներքնոլորտային  շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսոններ, պասատներ: Իրեն ուղղությունը չի փոխում պասատներ-ը։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ:
Posted in Uncategorized

Ռոդարիական պատմություն

Մեղուն և տղան

Կար չկար մի տղա նրա անուն է Վարդան։ Վարդանը ուզում էր մեղր վերցներ մեղուներից բայց հետո մի մեղու եկավ և ասաց։

—Զգույշ, քեզ կխայթեն։

—Ինչ՞ու—Հարցրեց տղան։

— Երկու պատճառով-Ասաց մեղուն— Առաջին պատճառը դա նրանք կմտածեն որ դու կսպանես նրանց։

—Իսկ մյուս պատճառը որն է՞— Հարցրեց Վարդանը։

—Իսկ երկրորդը դա այն է որ ես և իմ ընկերները քեզ կխայթենք։

Posted in Uncategorized

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ

 Բարեպաշտ հավատացյալը Եկեղեցում, տոնախմբությունների ընթացքում հոգեպարար շարականների և աղոթքներիմիջից հոգևոր հարաբերության, հաղորդության մեջ է մտնում երկնքի պատվական Սրբերի հետ և նրանց բարեխոսությունը հայցելով՝ մեղքերի թողություն և գործերի հաջողություն է խնդրում Աստծուց։ Իսկ Սուրբ և Անմահ Պատարագի մեջ հավատացյալը, տեսանելի և շոշափելի Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդությամբ, ուղղակի միանում է իր Արարիչ Աստծո հետ. «Նա, ով իմ Մարմինն է ուտում և իմ Արյունն է խմում, իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ» (Հովհաննես Զ 57):
Արդարև, սա սքանչելի և անբացատրելի խորհուրդ է, ինչպես ԴԳ դարի սկզբում Խաչատուր վարդապետ Տարոնեցին երգել է. «Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ…»։ Թարգմանություն. խորհուրդ խորին, մարդկային մտքով անհասանելի… Ինչ որ տեսնում ենք մարդկային հավատի աչքերով և պիտիջանանք հասկանալի դարձնել միայն այդ դիրքով։ Սուրբ Պատարագի խորհուրդը հաստատվեց հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից մատնության գիշերը։

 Սուրբ Պատարագը մատուցվում է Նրա խաչելության և մահվան հիշատակի ու միևնույն ժամանակ մեզ՝ բարեպաշտ հավատացյալներիս, հոգևոր և աստվածային սնունդ տալու համար, ինչպ ես մեր Տերն է ասում. «Եթե մարդու Որդու Մարմինը չուտեք և նրա Արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա» (Հովհաննես Զ 54):

 Նախ՝ պետք է հասկանանք, թե ինչ է Պատարագը։ «Պատարագ» բառը զանազան իմաստներ ունի՝ զոհ, ընծա, նվեր և այլն։ Իսկ այստեղ՝ մեզ ծանոթ իմաստով նշանակում է Քրիստոսի Մարմնի և Արյան խորհուրդը և նրա իրականացումը արարողության ընթացքում։ Պետք է ասել, որ զոհի, պատարագի ընծայումը, նվիրումը մարդկային պատմության սկզբից ի վեր գոյություն ունեցել է բոլոր ազգերի մեջ։ Այդ զոհը կամ ընծան՝ գառնուկներ, նոխազներ, ինչպես նաև ուտեստեղեն, գույք, զարդեղեններ և այլն, մատուցում էին իրենց աստվածներին։ Այս զոհագործությամբ կարծում էին, թե պիտի սիրաշահեն իրենց աստվածների բարյացակամությունը և պիտի մեղմացնեն նրանց ահավոր բարկությունը։

 Ուրեմն՝ ավելի վախի զգացումով էին կատարում, քան՝ երախտագիտությամբ:

Posted in Uncategorized

ԿԼԻՄԱ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Ես գիտեմ գործոններից առավել կարևորները՝ աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները և ծովային հոսանքները:

3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը:

4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Կլիմայի հիմնական տիպերն են՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման՝ ցամաքների վրա:

6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմալի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ, իսկ Միջերկրածովային կլիման ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: