Posted in Uncategorized

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ

 Բարեպաշտ հավատացյալը Եկեղեցում, տոնախմբությունների ընթացքում հոգեպարար շարականների և աղոթքներիմիջից հոգևոր հարաբերության, հաղորդության մեջ է մտնում երկնքի պատվական Սրբերի հետ և նրանց բարեխոսությունը հայցելով՝ մեղքերի թողություն և գործերի հաջողություն է խնդրում Աստծուց։ Իսկ Սուրբ և Անմահ Պատարագի մեջ հավատացյալը, տեսանելի և շոշափելի Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդությամբ, ուղղակի միանում է իր Արարիչ Աստծո հետ. «Նա, ով իմ Մարմինն է ուտում և իմ Արյունն է խմում, իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ» (Հովհաննես Զ 57):
Արդարև, սա սքանչելի և անբացատրելի խորհուրդ է, ինչպես ԴԳ դարի սկզբում Խաչատուր վարդապետ Տարոնեցին երգել է. «Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ…»։ Թարգմանություն. խորհուրդ խորին, մարդկային մտքով անհասանելի… Ինչ որ տեսնում ենք մարդկային հավատի աչքերով և պիտիջանանք հասկանալի դարձնել միայն այդ դիրքով։ Սուրբ Պատարագի խորհուրդը հաստատվեց հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից մատնության գիշերը։

 Սուրբ Պատարագը մատուցվում է Նրա խաչելության և մահվան հիշատակի ու միևնույն ժամանակ մեզ՝ բարեպաշտ հավատացյալներիս, հոգևոր և աստվածային սնունդ տալու համար, ինչպ ես մեր Տերն է ասում. «Եթե մարդու Որդու Մարմինը չուտեք և նրա Արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա» (Հովհաննես Զ 54):

 Նախ՝ պետք է հասկանանք, թե ինչ է Պատարագը։ «Պատարագ» բառը զանազան իմաստներ ունի՝ զոհ, ընծա, նվեր և այլն։ Իսկ այստեղ՝ մեզ ծանոթ իմաստով նշանակում է Քրիստոսի Մարմնի և Արյան խորհուրդը և նրա իրականացումը արարողության ընթացքում։ Պետք է ասել, որ զոհի, պատարագի ընծայումը, նվիրումը մարդկային պատմության սկզբից ի վեր գոյություն ունեցել է բոլոր ազգերի մեջ։ Այդ զոհը կամ ընծան՝ գառնուկներ, նոխազներ, ինչպես նաև ուտեստեղեն, գույք, զարդեղեններ և այլն, մատուցում էին իրենց աստվածներին։ Այս զոհագործությամբ կարծում էին, թե պիտի սիրաշահեն իրենց աստվածների բարյացակամությունը և պիտի մեղմացնեն նրանց ահավոր բարկությունը։

 Ուրեմն՝ ավելի վախի զգացումով էին կատարում, քան՝ երախտագիտությամբ:

Leave a comment